-
16.09.2015|
16:21
Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ ի վիճակի չեն լուծել Հունգարիայի հետ իրենց փակ սահմանին կուտակված հազարավոր փախստականների հարցը և հորդորում են Եվրամիությանը ելք գտնել ճգնաժամից։
-
16.09.2015|
12:10
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախասրահն այս օրերին վերածվել է պատկերասրահի: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գեղանկարների «Ամառային պլեներ» խորագրով ցուցահանդեսի բացումը։
-
15.09.2015|
21:45
Օրերս Մոսկվայում կայացավ «ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը» խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից:
-
15.09.2015|
20:48
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
-
15.09.2015|
20:47
ՀԱՊԿ անդամ երկրները անթույլատրելի են համարում նոր բաժանարար գծերի ի հայտ գալն ու պատժամիջոցների կիրառումը՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
-
15.09.2015|
20:47
Պետք է մի կողմ դնել աշխարհաքաղաքական նկրտումները, հրաժարվել երկակի ստանդարտներից, սեփական կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար ահաբեկչական խմբավորումներին ուղղակի կամ անուղղակի օգտագործելու՝ այդ թվում ինչ-որ մեկի համար անցանկալի կառավարություններն ու ռեժիմները փոխելու քաղաքականությունից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում։
-
15.09.2015|
20:46
Հակահրթիռային պաշտպանության համակարգերի ավելացումը վնաս է հասցնում միջազգային անվտանգությանն ու համաշխարհային կայունությանը, ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
-
15.09.2015|
20:45
Պաշտոնական Երևանը ոչ հաստատում, ոչ հերքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։
-
15.09.2015|
20:44
Եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում։
-
15.09.2015|
20:43
Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: